Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Ինչպե՞ս դեպիլյացիայի համար մեղրամոմ պատրաստել

Ինչպե՞ս դեպիլյացիայի համար մեղրամոմ պատրաստել

Դեպիլյացիայի համար մեղրամոմի բաղադրատոմսեր 

Կնոջ մարմնի վրայի ավելորդ  մազերի դեմ պայքարում ամենաարդյունավետ միջոցներից մեկը մեղրամոմային դեպիլյացիան է: Այսինքն՝ այնպիսի կոսմետիկ միջամտություն, երբ հեռացվում է մազի ոչ միայն տեսանելի հատվածը, այլ նաև արմատը: Ավելին, պարկիկը վնասվում է և մազիկների աճը դանդաղում է:

 

Մեղրամոմային դեպիլյացիան հաջողությամբ կիրառվում է շատ գեղեցկուհիների կողմից տնային պայմաններում: Միջամտությունն արագ է, չի պահանջում հատուկ պայմաններ և ջանքեր: Մեղրամոմային դեպիլյացիայի ցավոտ է, սակայն մի քանի անգամ այն կիրառելուց հետո կինը սովորում է և ցավոտ զգացումներ չի ունենում, ինչպես առաջին անգամ:

 

Ինչպե՞ս տնային պայմաններում մեղրամոմ պատրաստել դեպիլյացիայի համար։

 

Տնային պայմաններում այսօր հնարավոր է պատրաստել միայն մեկ տեսակի՝ մեղրամոմ շաքարից: Նման մեղրամոմը ավելի քիչ ցավոտ զգացումներ է առաջացնում, իսկ արդյունքը շարունակական է և նշանակալի:

 

Կենցաղային օգտագործման համար պատրաստում են բնական բաղադրամասերի հիման վրա՝ շաքար, մեղր, կիտրոն, ջուր, մեղրամոմ, բրազիլիական կամ արմավենու   մոմ, գերչակի ձեթ, լանոլին  և այլն: Նման մթերքից ստացած մեղրամոմը դժվար է անվանել իսկական (քանի որ մեղրամոմերը քիմիական կառուցվածքային տեսակետից  կենդանական և բուսական ծագման միացություններ են),  սակայն ունեն պլաստիկություն, որն արդյունավետ է մազերի հեռացման համար:

 

Դեպիլյացիայի համար իրական մեղրամոմ, օրինակ, կարելի է անվանել այն բաղադրությունը, որը թվագրվում է հին եգիպտական քաղաքակրթության ժամանակներից, որը կազմված էր մեղրամոմից և լանոլինից (ստացվում է ոչխարի բրդի լվացման ջրերից):

 

Դեպիլյացիայի համար մեղրամոմի բաղադրատոմսեր

 

Բաղադրատոմսեր բնական մոմերի հիման վրա՝

130 գ սպիտակ մեղրամոմ, 360 գ կարնաուբյան մեղրամոմ (բրազիլական մոմային արմավի կամ կարնաուբի տերևներից),  7 մլ գլիցերին,

Եթերային յուղի կաթիլների որոշ քանակություն՝ ներոլներ և լավանդներ:

 

Մեղրամոմերն ու կարնաուբյան մոմերը հալել ջրե բաղնիքի վրա` միատեսակ խառնուրդ ստանալու համար: Այնուհետև մի քիչ  սառեցնել, ավելացնել գլիցերին ու եթերային յուղ: Խառնուրդը պատրաստ է օգտագործման: Կարելի է պահել սառնարանում՝ օգտագործելուց առաջ տաքացնելով ջրային բաղնիքի վրա (կամ ջեռուցիչում): 

 

Ծանոթություն. նշյալ խառնուրդի բաղադրամասեր կարելի է ձեռք բերել առևտրի կենտրոններում՝ կոսմետոլոգների համար նախատեսված արտադրանքի վաճառքի կետերում:  

 

«Եգիպտական խառնուրդ» տնային դեպիլյացիայի համար

 

340 գ մեղր, 200 մլ տաք ջուր, կես կիտրոնի  հյութ:

Կես կիտրոնի հյութը խառնել մեղրի հետ, ավելացնել քիչ քանակությամբ ջուր: Պատրաստել կաթսայի մեջ՝ թույլ կրակի վրա, անդընդհատ խառնելով: Երբ մեղրը ամբողջությամբ հալվի  և բաղադրիչները հավասարաչափ խառնվեն, ավելացնել մնացած ջուրը: Խառնուրդը եփել մեղմ կրակի վրա՝ մինչև դառնա խիտ մրգահյութ: Ստացված դեպիլյատորը կարելի է պահել սառնարանում: Օգտագործելուց առաջ պետք է խառնուրդը տաքացնել ջրային բաղնիքի վրա, մաշկի վրա քսելուց առաջ ստուգել ջերմաստիճանը, չայրվելու համար: 

 

«Արևելյան բաղադրատոմս» (շուգարինգի խառնուրդ)

 

500 գ շաքար, 3 մլ մեղր, 1 կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ ջուր, ապակե տարա: 

Հանդարտ կրակի վրա (շուրջ 10 րոպե) խառնել շաքարն ու ջուրը՝ մինչև խիտ մրգահյութ դառնալը, հետո ավելացնել մեղր, ապա կիտրոնի հյութ և խառնելով հասցնել եռման ջերմաստիճանի: Հենց խառնուրդը դառնա ոսկե-դարչնագույն, այն անհրաժեշտ է կրակից հանել  և մի քիչ սառեցնել: Օգտագործել հնարավոր է միայն ջերմաստիճանը ստուգելուց հետո՝ այրվելուց խուսափելու համար: Խառնուրդը հնարավոր է սառնարանում պահպանել, այն բերելով «աշխատող» վիճակի ջրային բաղնիքի վրա:

 

Հույս ունենք որ առաջարկվող հոդվածը կօգնի դեպիլյացիայի համար մեղրամոմ պատրաստել: Նկարագրված բաղադրատոմսը կօգնի  ձեզ ոչ միայն տնտեսել դեպիլյացիայի ձեռքբերման միջոցների նշանակալի մասը և գեղեցկության սրահներ այցելելը, այլև կօգնի տնտեսել ժամանակը: 

Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://sphotos-a.xx.fbcdn.net/
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Julia

13.04.2015

Ներեցեք, իսկ ո՞րտեղից կարելի է սպիտակ մեղրամոմ ձեռք բերել։

Կարդացեք նաև

Մարմնի հոտ. urolog.am
Մարմնի հոտ. urolog.am

Մարմնի հոտն առաջանում է մաշկի վրա մանրէների և քրտինքի խառնվելու արդյունքում: Այն կարող է փոխվել հորմոնների, սննդի, վարակների, դեղորայքի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատճառով...

Բերանի տհաճ հոտ. armeniamedicalcenter.am
Բերանի տհաճ հոտ. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտը օրգանիզմի ինչ-որ խնդրի մասին վկայող տագնապի ազդանշան է: Այն կարող է լինել ստամոքսի հիվանդությունների, քիթ-կոկորդ խնդիրների դեպքում...

Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից

Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...

Մարմնի խնամք
Ինչպես ազատվել կոշտուկներից
Ինչպես ազատվել կոշտուկներից

Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...

Մարմնի խնամք
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...

Ստոմատոլոգիա
Ինչպես պետք է մաքրել պորտը
Ինչպես պետք է մաքրել պորտը

Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...

​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com
​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com

Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...

Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am

Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ազատվել անցանկալի մազերից...

Մարմնի խնամք
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ

Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...

Մարմնի խնամք
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...

Օգտակար խորհուրդներ Մարմնի խնամք
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am

 Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am

Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...

Մարմնի խնամք
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am

Բերանի տհաճ հոտը կարող է կապված լինել բերանի խոռոչի և ատամների տարբեր հիվանդությունների, ինչպես նաև օրգանիզմի որոշակի պաթոլոգիաների հետ։ Fithacker.ru կայքը գրում է, որ բերանի տհաճ հոտից կարող եք ազատվել ստուգված միջոցով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Օգտակար խորհուրդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ